Պետք է ամեն կերպ չեզոքացնել «Զանգեզուրի միջանցք» կոչված ծրագիրը․ Էդիկ Մինասյան
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի կարծիքով՝ հայերի առջև այսօր ծառացել են նույն մարտահրավերները, որոնք կային 1918 թվականին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Ադրբեջանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բաքվում․ այդ առումով պատմությունն իսկապես հարյուր տարի անց էլ կրկնվում է։