Իսրայելի քաղաքական համակարգը լիովին ավերված է․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին ավերված են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, զինուժն է։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ինչպես անվտանգությունը, այնպես էլ քաղաքական համակարգը լիովին ավերված են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում վարչապետ Բենիամին Նեթանյահուին և միակ բանը, որ այժմ աշխատում է երկրում, դրա բանակն է։