Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2023

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ

0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների […]

The post Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։

Իրենց հերթին Անն-Լորանս Պետելն ու Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, կարևորել են Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։ 

The post Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено





Москва

Электрические щетки для детей Revyline RL 035 Kids Pink доступны в представительстве марки в Хабаровске


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Пока все критикуют, Цискаридзе защищает: «Люблю Пугачеву, я без нее не могу жить»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

«Коммерсант»: поставщика систем безопасности в Москве могут посадить на 7 лет


Мария Шарапова

Теннисистка Мария Шарапова снялась в красном облегающем платье



Новости Крыма на Sevpoisk.ru


Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России