Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է
Մախաչկալայի օդանավակայանը փակվել է կողմնակի անձանց մուտք գործելու պատճառով, ասվում է Ռոսավիացիայի հայտարարության մեջ։ Ինքնաթիռների չվերթները տեղափոխվում են այլընտրանքային օդանավակայաններ։ «Մախաչկալայի օդանավակայան անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման ժամանակ թռիչքների սպասարկման համար», — նշվում է հաղորդագրության մեջ։ «Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են դեպի այլընտրանքային …
The post Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է appeared first on ԳԱԼԱ.
Մախաչկալայի օդանավակայանը փակվել է կողմնակի անձանց մուտք գործելու պատճառով, ասվում է Ռոսավիացիայի հայտարարության մեջ։ Ինքնաթիռների չվերթները տեղափոխվում են այլընտրանքային օդանավակայաններ։
«Մախաչկալայի օդանավակայան անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման ժամանակ թռիչքների սպասարկման համար», — նշվում է հաղորդագրության մեջ։ «Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ»:
Ռոսավիացիայից հայտնել են, որ միջոցառումները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել, տեղում աշխատում են իրավապահ մարմինները։
Պոբեդա ավիաընկերությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Մոսկվա-Մախաչկալա DP-199 չվերթը տեղափոխվել է Վլադիկավկազի այլընտրանքային օդանավակայան, Նիժնևարտովսկից Red Wings չվերթը՝ Միներալնիե Վոդի։ Ավելին, Մախաչկալայից Մոսկվա և Սուրգուտ չվերթները հետաձգվել են։
Նշվում է. որ մի քանի հարյուր մարդ մասնակցում է բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ կիրակի երեկոյան հերթական կանոնավոր չվերթի օդանավն է վայրէջք կատարել Թել Ավիվից։
The post Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է appeared first on ԳԱԼԱ.