Խաղաղապահների ռոտացիան ավարտվում է, զենքը և զինտեխնիկան ուղարկվել է Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար․ ՌԴ ՊՆ
0
aysor.am. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի «անձնակազմի ռոտացիայի ավարտի» մասին։ «Ավարտվում է խաղաղապահ առաքելության անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- նշված է ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագրում։