ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում
Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը …
The post ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում appeared first on ԳԱԼԱ.
Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։
Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։
The post ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում appeared first on ԳԱԼԱ.