Պետբյուջեից ևս 950 մլն դրամ կհատկացվի՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերի համար
![Պետբյուջեից ևս 950 մլն դրամ կհատկացվի՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերի համար](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-b54e-08dbbf2f1785_cx0_cy3_cw0_w800_h450.jpg)
Կառավարությունը 2023-ի պետական բյուջեից կհատկացնի ևս 950 մլն դրամ` Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման համար․ որոշումը կառավարությունն ընդունեց այսօրվա նիստի ընթացքում։
«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն Հայաստանում»,- վերստին հայտարարեց գործադիրի ղեկավարը։