Ավինյանին փող քիչ են տվել, բողոքում է. «Մենք այս տրամաբանությամբ ունենալու ենք ճգնաժամային կառավարման խնդիր»
«Մենք ունենում ենք ենթակառուցվածքների քայքայում ուղղակի, եւ տեսաք, որ ունեցանք մի օր Մետրոպոլիտենի կանգ, այնտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք ակեր ու ռելսեր՝ կրկին ճգնաժամային տրամաբանությամբ, որովհետեւ ենթակառուցվածքները Երեւան քաղաքում՝ սկսած Մետրոպոլիտենից մինչեւ կոյուղագծեր, օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի ու 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարզ է, որ այսպիսի խնդիրներ պետք է ունենա: Ինչքան թերֆինանսավորենք ծրագրերը, այնքան մեր խնդիրները ավելի ու ավելի կխորանան»: