103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Ավարտվել է երկու ՍՊ ընկերության Արաքս գետի ավազանում իրականացրած ապօրինի ընդերքօգտագործման նախաքննությունը

0

2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացված չափագրմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից  արձանագրված՝ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ՍՊ ընկերություններին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի  տեղամասերից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ՍՊ ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ  նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. մարտ, իսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածներում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թ. տրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել  լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից:

Նշված տարածքներում, առանց ընդերքաօգտագործման իրավունքի, տեխնիկաների միջոցով ընկերությունների կողմից արդյունահանվել է պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63834-ական մ3 ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4.392.028 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21.519մ3  ծավալով և 4.626.008 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22665,4մ3 ծավալով ավազակոպիճ՝  միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։

Միևնույն ժամանակ, նշված երկու ՍՊ ընկերությունների տնօրենները, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չեն վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՍՊ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով: 

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Авраам Руссо

Пленили и избивали в ресторане: певец Руссо опознал своего похитителя




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Фомичев отправил в нокаут Морроу в поединке «Бойцовского клуба РЕН ТВ»

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции


ATP

Россиянин Алибек Качмазов вышел в основную сетку турнира ATP-250 в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Иван Дроботов: «Молоток — неподходящий инструмент решения политических конфликтов»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России