Տրոցենկո & Փաշինյան. Հարյուրավոր միլիարդների ներդրումների խոստումները փուչիկի նման պայթել են. Նոր ատոմակայանի, պղնձաձուլարանի աշխատանքները ձախողված են. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Կառավարության՝ կասկածելի կոռուպցիոն գործարքից անցել է երկու տարի, սակայն «Գեոպրոմայնինգի» խոստացված ներդրումներն այդպես էլ մնացել են որպես օդում տրված խոստումներ՝ ոչ նոր պղնձաձուլարանի շողքն է երեւում, ոչ էլ՝ առավել եւս ատոմակայանի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրված գրությամբ հաստատվում է՝ պղնձաձուլարանի կառուցման աշխատանքները չեն սկսվել, թեեւ Փաշինյանի հայտարարած ժամկետին մնացել է մեկ