103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. ՔԿ

0

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները 2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացրած չափագրմամբ արձանագրել են, որ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ընկերություններ տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի տեղամասերից դուրս ավազակոպիճ են ապօրինի արդյունահանել։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. մարտ, իսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածներում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թ. տրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից:

«Նշված տարածքներում, առանց ընդերքաօգտագործման իրավունքի, տեխնիկական միջոցներով ընկերությունները արդյունահանել են պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63 հազար 834-ական խորանարդ մետր ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4 մլն 392 հազար 28 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21 հազ 519 խորանարդ մետր ծավալով և 4 մլն 626 հազար 8 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22 հազար 665,4 խորանարդ մետր ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500 հազար ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10 մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացման, ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների մեծածավալ կորստի, որը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։

Միևնույն ժամանակ, նշված երկու ՍՊ ընկերությունների տնօրենները, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չեն վճարել գանձման ենթակա 5 մլն ՀՀ դրամի չափով տուգանքը.,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ըստ աղբյուրի՝ մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։

The post Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. ՔԿ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал об истории московских парков





Москва

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Концертный Директор для певцов, музыкантов, артистов, музыкальных групп.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Спартак» интересовался защитником сборной Аргентины U23 Лукасом Эскивелем

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


WTA

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Тухлая шаурма. Судят владельцев «Бистро», где отравились 32 человека



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России