Չմտնել գլոբալ խաղերի մեջ
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ հավաքեց Հայաստանի ղեկավարության հանդեպ իր դժգոհությունների «փունջը» ու ներկայացրեց այն իր հերթական ճեպազրույցի ժամանակ: Աննա Հակոբյանը գնացել էր Կիեւ, Ալեն Սիմոնյանը շփվել էր իր ուկրաինացի գործընկերոջ հետ, Փաշինյանը Գրանադայում հանդիպել էր Զելենսկուն, Մալթայում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել էր «հակառուսական» (այսինքն՝ «ուկրաինամետ») միջոցառմանը: Գումարած դրան՝ ՀՀ իշխանության հետ առնչություն