Մեզ համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը. Միրզոյան
«Մեզ համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: Գիտեք, որ վերջերս Թեհրանում ես հանդիպեցի Թուրքիայի ԱԳ նախարարին: Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»։
Այս մասին խորհրդարանում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք շահագրգիռ ենք չորս հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալ»,-նշել է նա:
The post Մեզ համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը. Միրզոյան appeared first on ԳԱԼԱ.