Էկոնոմիկայի նախարարությունը 64 հազար դոլար է փոխանցել Վահրամ Թոքմաջյան. «Հրապարակ»
Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում։