Տոկաևը թյուրքական պետություններին կոչ է անում ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորոտւմ
![Տոկաևը թյուրքական պետություններին կոչ է անում ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորոտւմ](https://gdb.rferl.org/84a22fd8-808a-4485-a8bc-4734da66514a_w800_h450.jpg)
Թյուրքական պետությունները պետք է ամրապնդեն համագործակցությունն անվտանգության ոլորտում.
Այդ մասինն Աստանայում գումարված թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Աշխարհում իրավիճակը մնում է անկայուն: Ներկա անհանգիստ ժամանակներում շատ կարևոր է ամրապնդել թյուրք ժողովուրդների միասնությունը, դա կծառայի որպես մեր ընդհանուր անվտանգության հուսալի երաշխիք: Աճում են զենքի և թմրանյութերի առևտուրը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, միգրացիան: Նման սպառնալիքներ կանխելու համար պետք է ամրապնդել մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում»,- ասել է Տոկաևը:
Նա առաջարկել է հաջորդ տարի Աստանայում անցկացնել Անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների երրորդ նիստը։
«Կարևոր է համաձայնագիր կնքել հանցավորության դեմ պայքարի և թյուրքական պետությունների ֆինանսական հետախուզական կառույցների տեղեկատվական փոխանակման վերաբերյալ», - հավելել է Տոկաևը:
Աստանայում գումարված գագաթնաժողովի նշանաբանն է՝ «Թյուրքական դար»: Հոբելյանական հավաքին մասնակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրրղըզստանի և Թուրքիայի, ինչպես նաև որպես դիտորդներ՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարտները: