Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս 2 առցանց աշխատող հաշվիչ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության ինտենսիվությունն այսուհետև կչափվի նաև Մ-2‚ Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (չհասած Մասիսի տրանսպորտային հանգույց) տեղադրված հաշվիչներով։ Առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների