Պոլ Պոգբային սպառնում է նվազագույնը 2 տարվա որակազրկում
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան նվազագույնը 2 տարով կորակազրկվի հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) թույլ չի տա 30-ամյա ֆուտբոլիստի գործը փոխանցել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան (CAS)։ Պոգբան ունի 2 տարբերակ՝ կամ համաձայնության գալ հակադոպինգային դատախազության հետ ու մնալ առանց բողոքարկման հնարավորության, կամ դիմել …
The post Պոլ Պոգբային սպառնում է նվազագույնը 2 տարվա որակազրկում appeared first on ԳԱԼԱ.
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան նվազագույնը 2 տարով կորակազրկվի հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) թույլ չի տա 30-ամյա ֆուտբոլիստի գործը փոխանցել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան (CAS)։ Պոգբան ունի 2 տարբերակ՝ կամ համաձայնության գալ հակադոպինգային դատախազության հետ ու մնալ առանց բողոքարկման հնարավորության, կամ դիմել Ազգային հակադոպինգային տրիբունալ, որի որոշումը կարելի է բողոքարկել CAS-ում։ Առաջին դեպքում ֆրանսիացին կարող է ընդունել իր մեղքը և հույս ունենալ կրկնակի անգամ կրճատել որակազրկումը՝ այն հասցնելով 2 տարվա։
Հոկտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Պոլ Պոգբայի դոպինգ թեստի պատասխան դրական է եղել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի անթույլատրելի չափաբաժին։ Կիսապաշտպանն անորոշ ժամկետով հեռացվել է ֆուտբոլից և մարզվում է անհատական ծրագրով։
Հիշեցնենք, որ 2018թ․ աշխարհի չեմպիոնը 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմում վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 2 խաղի։ Ֆրանսիացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
The post Պոլ Պոգբային սպառնում է նվազագույնը 2 տարվա որակազրկում appeared first on ԳԱԼԱ.