Դմիտրի Պեսկով. «Մենք միայն մեկ Վլադիմիր Պուտին ունենք»
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով, այժմ ԶԼՄ-ներում և Telegram ալիքներում զավեշտալի բազմաթիվ բաներ են հայտնվում.
Այդպես Դմիտրի Պեսկովը խոսել է Վլադիմիր Պուտինի «կրկնօրինակների» թեմայով վերջերս շրջանառվող ասեկոսեների մասին։
«Մենք միայն մեկ Վլադիմիր Պուտին ունենք».- ասել է Կրեմլի խոսնակը՝ ելույթ ունենալով Գիտելիքի հասարակության հավաքում կազմակերպված «Ռուսաստանը» ցուցահանդեսում։
Պեսկովի խոսքով՝ այժմ բազմաթիվ զավեշտալի և տարօրինակ բաներ են հայտնվում ԶԼՄ-ներում և Telegram-ի ալիքներում։
Որպես օրինակ նա նշել է պետության ղեկավարի «դուբլների» հարցը:
«Այդ «փորձագետների» պնդմամբ կան Պուտինի երեք կամ չորս «կրկնօրինակներ», որոնց մենք տեսնում ենք ամեն օր: Այսօր առավոտյան «նրանք» ծաղիկներ դրեցին Մինինի և Պոժարսկու հուշարձանին, հիմա հասկանալի չէ, դա երրո՞րդն էր, թե՞ չորրորդը»,- ծիծաղելով նշել է Պեսկովը: