Հայոց ցեղասպանության կոմիքսի հեղինակները կանդրադառնան ԼՂ-ին
Պատկերապատումների (կոմիքս) հեղինակ Ժան-Բլեզ Ջյանը, պրոդյուսեր և սցենարիստ Գորյուն Ապրիկյանն ու նկարիչ Կյոն-Յուն Պարկը, որոնք այժմ ապրում, ստեղծագործում են Ֆրանսիայում, կարծում են՝ պատկերապատումների միջոցով միայն արկածային, հեքիաթային թեմաներին չէ, որ պետք է անդրադառնալ. կոմիքսի միջոցով հնարավոր է խոսել տարբեր ժողովուրդներին, ազգերին հուզող հակամարտությունների, պատերազմների և ցեղասպանությունների մասին: