Բարդ կոդով և լրտեսելու հնարավորություններով StripedFly որդ-մայները գրոհել է ավելի քան մեկ միլիոն օգտատերերի
Համակարգչի առաջնային վարակման աղբյուրը երկար ժամանակ անհայտ է մնացել։ «Կասպերսկի» ընկերության հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ չարագործները դրա համար օգտագործում են EternalBlue «SMBv1» էքսպլոյտի սեփական տարբերակը։ EternalBlue խոցելիությունը հայտնաբերվել է դեռ 2017 թվականին, ինչից հետո Microsoft-ը թողարկել է շտկում (MS17-010): Այնուամենայնիվ, սպառնալիքը դեռ արդիական է, քանի որ ոչ բոլոր օգտատերերն են թարմացնում համակարգը: