Ադրբեջան-Իրան սահմանին գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։