Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. Պատել
«Ազատություն». Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` ի պատասխան լրագրողի հարցին։ Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է փոխխոսնակից, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների