«Մի ողջ պետության ամոթ». Րաֆֆի Ասլանյանը՝ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայրենիքի համար օրհասական այս ժամանակահատվածում մասնագիտական ոլորտի իրադարձությունների մասին խոսելու տրամադրություն թեև չունեմ, այնուամենայնիվ կանդրադառնամ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, որի մասին խոսել է գործընկերս՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Քրեական վարույթը անհարկի ձգձգվեց շուրջ 2,5 տարի, քրեական հետապնդման մարմինները նախադեպը չունեցող մի