Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները կմասնակցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը
Նոյեմբերի 11-ից 21-ը Բուդվա (Չերնոգորիա) քաղաքում անցկացվելու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որոնց մասնակցելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականները։ Մեր տղաների ընտրանին մրցավայր մեկնելու է Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան եւ Սամվել Տեր-Սահակյան կազմով։ Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։ Աշոտ