Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ ե՛ւ տարածքային կորուստների, ե՛ւ զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը սուտ են. «Հրապարակ»
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ ե՛ւ տարածքային կորուստների, ե՛ւ զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը սուտ են, «իշխանությունների հակասական տեղեկությունները կասկածի տեղիք են տալիս»։ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տարբեր մասշտաբի գործողություններ է վարել Արցախի եւ Հայաստանի ուղղությամբ։ Ամենալայնամասշտաբ ագրեսիան տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերին, մինչ այդ 2 տեղային հարձակումներ եղան մայիսին եւ նոյեմբերին՝ մի քանի մարզերի ուղղությամբ։