Նարեկ Մկրտչյանը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում ու նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի