Հայաստանի երեք սամբիստներ բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին, ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվեց, մասնակցում են 71 երկրների 600-ից ավելի մարզիկ-մարզուհիներ։ Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի երեք անդամներ բրոնզե մեդալ են նվաճել․ մեկը՝ մարզական սամբոյից, երկուսը՝ մարտականից։ Մեր հավաքականների հաշվին մեդալ գրանցել են 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը՝ մարզական սամբո եւ