Հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ. Արմեն Գրիգորյան
Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ: Զրուցակցիս հետ քննարկել ենք ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան