Նարե Սիմոնյան․ «Պաշտոնական թվերով 10 հազարից ավելի արցախցիներ, իսկ ոչ պաշտոնականով՝ 20 հազար, արդեն հեռացել են Մայր Հայաստանից»
Արցախցի Նարե Սիմոնյանը «Հայելի» ակումբում խոսելով արհեստական խոչընդոտների մասին, որոնց Հայաստանում բախվում են բռնի տեղահանված Արցախի մեր քույրերն ու եղբայրները, գլխավոր շեշտը դրեց անձնագրերի խնդրի վրա։ «Իրականում դեմ գնալով ՀՀ սահմանադրությանը՝ Նիկոլ Փաշինյանն իր քմահաճույքով արցախցիներին զրկում է Հայաստանի քաղաքացիությունից։ Բոլոր արցախցիները ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի են, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն Հայաստանի քաղաքացի