Ժուժկալություն՝ ամուսնական կյանքում
Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, որոշ մարդիկ կարող են ունենալ հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ, մյուսները` տաս, երեսուն և այլն: Բայց որտեղի՞ց այսօր կգտնես մարդկանց, որոնք ընդամենը հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ կունենան, այսինքն մարդկանց` մաքուր ու առաքինի մտածելակերպով: