Ավարտվեց Երևանում ընթացող սամբոյի ԱԱ-ի մրցումային առաջին օրը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ): Սարգիս Վարդանյանն առաջին գոտեմարտում հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6-5 հաշվով առավելության հասավ Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Զագիդ …
The post Ավարտվեց Երևանում ընթացող սամբոյի ԱԱ-ի մրցումային առաջին օրը appeared first on ԳԱԼԱ.
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):
Սարգիս Վարդանյանն առաջին գոտեմարտում հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6-5 հաշվով առավելության հասավ Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Զագիդ Գայդարովին:
Եվրոպայի գործող չեմպիոն Արման Ավանեսյանը նույնպես պարտություն կրեց կիսաեզրափակիչում, իսկ Վարսիկ Գրիգորյանն առաջին գոտեմարտում պարտվեց ռումինացի մրցակցին, որը հասավ մինչև եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Սնեժանա Պլիշին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ բուլղարացի Տանյա Ռադուլովային:
Սամբոյի աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 12-ին: Մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել 70 երկրի ավելի քան 750 մարզիկ:
The post Ավարտվեց Երևանում ընթացող սամբոյի ԱԱ-ի մրցումային առաջին օրը appeared first on ԳԱԼԱ.