ԱԱ-ում մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ. Վարսիկ Գրիգորյան
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի առաջատար Վարսիկ Գրիգորյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով. «Աշխարհի մակարդակով մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ, այնպես որ սա միայն իմ մեդալը չէ: Ուզում եմ շնորհավորել նաև իմ թիմին, սամբոյի մեր մեծ ընտանիքին: Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներին ու մարզիկներին: Առաջին գոտեմարտում, ցավոք, չստացվեց …
The post ԱԱ-ում մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ. Վարսիկ Գրիգորյան appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի առաջատար Վարսիկ Գրիգորյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Աշխարհի մակարդակով մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ, այնպես որ սա միայն իմ մեդալը չէ: Ուզում եմ շնորհավորել նաև իմ թիմին, սամբոյի մեր մեծ ընտանիքին: Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներին ու մարզիկներին: Առաջին գոտեմարտում, ցավոք, չստացվեց հաջողության հասնել, բայց շատ ուրախ եմ, որ վերջնարդյունքում կարողացա մեդալ նվաճել»,- նշել է Վարսիկ Գրիգորյանը:
«Ափսոսում եմ, որ Հայաստանում հանդես գալով՝ միայն բրոնզե մեդալ նվաճեցի, ամեն դեպքում չեմ հուսահատվում: Հուսով եմ՝ այս հաղթանակս կոգևորի նաև սկսնակ սամբիստներին՝ ունենալ նպատակներ, հավատալ իրենց ուժերին և սիրել այն, ինչ անում ես»,- եզրափակում է մարզուհին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանը 70 երկրի շուրջ 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանը ներկայացված է տղամարդկանց մարզական, մարտական սամբոյի, և կանանց մարտական սամբոյի մրցումների 7-ական քաշային կարգերում: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 բրոնզե մեդալ են նվաճել:
The post ԱԱ-ում մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ. Վարսիկ Գրիգորյան appeared first on ԳԱԼԱ.