Հայաստանի կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, միջազգային ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ շնորհավորելով նոյեմբերի 10-ին Երևանում՝ Կ․