Թե ինչպես Նիկոլը քայլ առ քայլ հանձնեց Արցախը․ մաս 5 (2019, օգոստոս-դեկտեմբեր)
2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանին ծափահարողները չգիտեին, որ այդ բախտորոշ հանրահավաքից և «Արցախը Հայաստան է, և վերջ» չարագուշակ մարգարեությունից մոտ մեկ տարի անց այն անձը, ում ծափահարում էին, իրենց հայրենիքը վերածելու է Ադրբեջանի։