Մառնեուլիի քաղաքապետարանը նույն ընկերության հետ 15 պայմանագիր է կնքել
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում 2023 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի աշխատանքների համար 15 պարզեցված գնման պայմանագիր է կնքել «Փիլա 2010» ՍՊԸ-ի հետ, գրել է MarneuliFM-ը: