Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել. Hetq.am

0

Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Ինչպես գրում է «Հետքը», իրենք կարողացան պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։

Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։ 

ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։

«Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ի հունիսի 15-ին։ 99.99% բաժնեմասերը պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Իննովաթիվ սքեդյուլինգ» ընկերությանը, իսկ 0․01%-ը Տիգրան Գրիգորյանին, որը գործունեություն է ծավալում նաև Հնդկաստանում։ Այն առաջարկում է ծրագրային լուծումներ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։

Ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն։ Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հունիսի 28-ին՝ ԲՏԱ-ի հետ պայմանագիր կնքելու օրը, որը հաստատվել է երկու օր անց՝ հունիսի 30-ին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց և պետության հանդեպ պարտավորությունների բացակայությունը հաստատվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլտվություն է տրվում իրավաբանական անձին՝ լուծարման գործընթաց սկսելու համար։

Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին` ԲՏԱ  նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել:

«Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։

Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին,  դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ 

«Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը  սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Центральной детской библиотеке имени Гайдара — 90 лет





Москва

На борту самолета, летевшего из Москвы в Турцию, из-за жары погибла кошка якутского пилота


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В Москве создана самая маленькая схема метро в мире



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Полина Гагарина

«Подали в суд»: Гагарина назвала себя жертвой конфликта из-за песни Цоя




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Первое историческое ралли в Москве 2 июня 2024

Неделя легкой атлетики пройдет в Москве

«Зенит» добыл волевую победу в матче с «Балтикой» и завоевал Кубок России


Australian Open

Синнер повторил уникальное достижение Джоковича и Надаля на турнирах «Большого шлема»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

«Новый путь». Что грозит Аязу Шабутдинову, который продает курсы из СИЗО



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России