Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Մենք Ֆրանսիայի հետ բանակցությունները սկսել ենք «Բաստիոն»-ներն ունենալու համար, մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դրա կարողությունները մեզ բավարար են․ Արմեն Գրիգորյան

0

Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայից գնված զինտեխնիկային թեմային, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ մամուլում լուրեր էին տարածվել զրահամեքենաների ոչ որակյալ լինելու, պաշտպանական թույլ շերտ ունենալու, ինչպես նաև ավելի վաղ դրանք Ուկրաինա տանելու անհաջող փորձերի, իսկ Ուկրաինայի հրաժարականից հետո միայն ՀՀ բերելու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ հայկական կողմը Ֆրանսիայի հետ բանակցել է հենց այս զրահամեքենաների գնման շուրջ։

«Թեմայի երկրորդ մասով կարծում եմ, որ ավելի շատ պրոպագանդիստական նպատակներով օգտագործվող թեմա է։ Մենք Ֆրանսիայի հետ բանակցությունները սկսել ենք հենց այս զրահամեքենաներն ունենալու համար։ Մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դա մեզ անհրաժեշտ է, դրա կարողությունները մեզ բավարար են։ Մեր զենք-զինամթերքը մատակարարվում է մեր որոշումների հիման վրա, ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք։ Մեր պահանջարկը մենք ենք որոշում», - նշեց նա։

Անդրադառնալով ֆրանսիական զրահամեքենաների գնմանը Արդբեջանի արձագանքին և հայտարարություններին, որ այս կերպ տարածաշրջանն են զինում, մինչդեռ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ համակարծիք է՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։

«Մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ անվտանգության ոլորտում հիմնականում պաշտպանական է։ Մենք պաշտպանական զենք ենք ձեռք բերում ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Մենք որևէ մեկին վտանգ չենք ներկայացնում։ Կարծում եմ սա ևս որոշ չափով զուտ ինֆորմացիոն աղմուկ ստեղծելու նպատակ ունի, բայց միանշանակ է, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում իր անվտանգությունը պաշտպանելու համար և շարժվում է խաղաղության օրակարգով», - շեշտեց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ հայկական կողմը հույս ունի խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ կնքել և առաջարկելով Ադրբեջանին այս ուղղությամբ կենտրոնանալ փաստաթուղթը վերջնականացնելու համար։





Губернаторы России
Москва

Неделя мэра: новая «Иволга» и комплексное благоустройство





Москва

Гоцирк Бурятии, артист Саян Дондоков: «Я из династии культработников» - Культура и Россия, театр, дети,


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин принял участие в параде Победы на Красной площади



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт, культура, Россия: директор Бурдрамаы награждена медалью «За заслуги перед Бурятией» в Бурятии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Федерация бокса России почтила память героев в День Победы в Чехове

Футбольный турнир «Вызов» для студентов станет частью праздничных мероприятий ко Дню Победы

Парад победы в Москве завершился пролетом авиации


Андрей Рублёв

«Титул, которым я горжусь больше всего»: Рублёв одолел Оже-Альяссима и выиграл второй турнир серии «Мастерс» в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Глава Мытищ Юлия Купецкая поздравила ветеранов с Днем Победы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России