ԵԱ․ Հայաստանի թիմերը վստահ հաղթանակներ տարան
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իսրայելցիների հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանն առավելության հասան առաջին երկու խաղատախտակներին։ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։ Հայաստանի հավաքականը 7 միավորով հավասարվեց առաջատարներ Լեհաստանին ու Գերմանիային, որոնք չորրորդ տուրում խաղացին ոչ ոքի՝ …
The post ԵԱ․ Հայաստանի թիմերը վստահ հաղթանակներ տարան appeared first on ԳԱԼԱ.
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իսրայելցիների հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանն առավելության հասան առաջին երկու խաղատախտակներին։ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Հայաստանի հավաքականը 7 միավորով հավասարվեց առաջատարներ Լեհաստանին ու Գերմանիային, որոնք չորրորդ տուրում խաղացին ոչ ոքի՝ 2:2:
Կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց շվեյցարացիներին։
Առաջին համար Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ։ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան։
Հայաստանի թիմը վաստակել է 6 միավոր։
The post ԵԱ․ Հայաստանի թիմերը վստահ հաղթանակներ տարան appeared first on ԳԱԼԱ.