«Տրանզիտոր երեւույթ… սիներգիկ համագոյակցություն». ԿԲ նախագահն իր «խուճուճ» ելույթի համար Գուրգեն Արսենյանից նկատողություն ստացավ
Պատգամավորը հորդորեց «սովորական մահկանացուների» համար հասկանալի լեզվով խոսել: ԿԲ նախագահը արձագանքեց. «Կրիտիկան, խորհուրդը ընդունվեց, ուղղակի երբ նայում ենք այլ երկրների ԿԲ նախագահները, երբ ելույթ են ունենում Սենատում կամ Կոնգրեսում, իրենց խոսակցությունը բացառապես պրոֆեսիոնալ է»: Գուրգեն Արսենյանի արձագանքն ուշագրավ էր. «Երբ որ հնարավորություն կունենաք ելույթ ունենալ Սենատում կամ Կոնգրեսում, լրիվ մասնագիտական ելույթ ունեցեք»: