Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի մի շարք հուշարձաններ

0

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին: Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի …

The post ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի մի շարք հուշարձաններ appeared first on ԳԱԼԱ.

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին:

Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի առաջնային դերը հուշարձանների պահպանության գործում, բնակչության իրազեկվածության անհրաժեշտությունը օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև հուշարձանների նորոգման կամ տարածքների բարեկարգման ժամանակ սահմանված ընթացակարգերին խստորեն հետևելու անհրաժեշտությունը:

«Համայնքային հուշարձանապահպանությունը» ՊՈԱԿ-ի շարունակական ծրագրերից մեկն է, որի միջոցով բարձրացվում է համայնքների իրազեկվածությունը հուշարձանների պահպանության ոլորտի օրենսդրության, գործող ընթացակարգերի և հուշարձանների պահպանության գործում համայնքների ներգրավվածության բարձրացման վերաբերյալ:

Նշյալ ծրագրին մասնակցելուց հետո ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են նաև պատմության և մշակույթի մի շարք հուշարձաններ՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Գուսանագյուղում պահպանված X-XII դդ. թվագրվող ամրոց-դղյակը, Ջրափիի տեղափոխված եկեղեցին և քարավանատունը, Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին:

Գուսանագյուղի ամրոց-դղյակն ուղղանկյունաձև հատակագծով կառույց է, եղել է եռահարկ` փայտյա միջհարկային ծածկերով: Տարիներ առաջ այն մասնակի ամրակայվել է, սակայն դեռևս անմխիթար վիճակում է: Ամրոցի նորոգման աշխատանքներն ընդգրկված են նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: 2024 թ. նախարարության միջոցներով կպատվիրվեն ամրոցի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

Փարպիի Ծիրանավոր եկեղեցի այցի նպատակը ընթացիկ վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելն էր: 2023 թվականի համար նախատեսված աշխատանքները ներառում են տարածքից աղբի մաքրման, ոչ պիտանի քարերի տեղափոխման, հուշարձանի տարածքի հնագիտական պեղման, նախապատրաստական, քանդման և վերաշարման և այլ աշխատանքներ:

Եկեղեցին արդեն «ազատվել» է երկու կողմից տասնյակ տարիներ շարված պարիսպներից, որի արդյունքում այն հայտնվել էր բնակիչներից մեկի տնամերձում, ինքնակամ կառուցված պարիսպները նախարարության պահանջով քանդվել են, շինհրապարակը՝ պատշաճ կահավորվել:

Աշխատանքների իրականացումը գնահատվել է բավարար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

The post ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի մի շարք հուշարձաններ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Надежда Бабкина

"7Дней": певицу Бабкину заметили с молодым помощником после разрыва с мужем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России