Ուկրաինայում կռվող 2 վրացու են գերեվարել
ՌԴ զինվորականներն Ուկրաինայի կողմից կռվող երկու վրացի կամավորների են գերեվարել: Այս մասին գրում է radiotavisupleba.ge-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին: Ըստ տեղեկության՝ գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի միջազգային լեգեոնի կամավոր մարտիկներ Գիորգի Չուբիթիձեն և Գիորգի Գոգլիձեն։ Գերի ընկած Վրաստանի քաղաքացիներին ռուսական ԶԼՄ-ն վարձկան է անվանում, տարածել է նրանց հարցաքննության տեսանյութը։ Ըստ տեսանյութի՝ կարելի է ենթադրել, որ նրանք ռուսերեն …
The post Ուկրաինայում կռվող 2 վրացու են գերեվարել appeared first on ԳԱԼԱ.
ՌԴ զինվորականներն Ուկրաինայի կողմից կռվող երկու վրացի կամավորների են գերեվարել: Այս մասին գրում է radiotavisupleba.ge-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին:
Ըստ տեղեկության՝ գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի միջազգային լեգեոնի կամավոր մարտիկներ Գիորգի Չուբիթիձեն և Գիորգի Գոգլիձեն։
Գերի ընկած Վրաստանի քաղաքացիներին ռուսական ԶԼՄ-ն վարձկան է անվանում, տարածել է նրանց հարցաքննության տեսանյութը։ Ըստ տեսանյութի՝ կարելի է ենթադրել, որ նրանք ռուսերեն գրված տեքստ են կարդում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի երկու քաղաքացու գերեվարման մասին տեղեկություն չի տարածում:
Ի դեպ, Ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացու գերեվարման մասին բաց աղբյուրներում ՍԱ հրապարակված առաջին տեղեկությունն է:
The post Ուկրաինայում կռվող 2 վրացու են գերեվարել appeared first on ԳԱԼԱ.