Մոսկվան կոշտ կարձագանքի, երբ Երևանը իրոք հատի կարմիր գծերը՝ բազան հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում․ Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ)
Մոսկվան կոշտ կարձագանքի, երբ Երևանը իրոք հատի կարմիր գծերը՝ բազան հանելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը․
«Ռուսաստանում, առնվազն փորձագիտական մակարդակով, ասում են, որ համաձայնություն կա, որ Հայաստանը չի հանում Գյումրիի բազան, դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Դա իրենց համար բավարար է։
Բայց այս կարմիր գծերը Հայաստանը կարող է հատել խաղաղության պայմանագրի կնքումից հետո և Ռուսաստանն այդ դեպքում կարող է ավելի կոշտ արձագանքել։ Խաղաղության պայմանագրի ստորագրումն այսօրվա պայմաններով Հվ․ Կովկասում ՌԴ ներկայության վերջը կլինի։ ՌԴ-ն համաձայն է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն իր մեդիատորությամբ»,-նշել է վերլուծաբանը։
Նրա կարծիքով, այս պահին պայմանագրի կնքման ամենահավանական հարթակը Արևմուտքն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․