Անահիտ Մանասյանը Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր
Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։ Այս