Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել լոգարանում իրեն վնասած երիտասարդին, ապա ձերբակալել ու տեղափոխել են բաժին
Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան: Ոստիկաններին տեսնելով՝ նա ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, ապա մտել է լոգարան և ածելիով վնասել դաստակները: Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել են նրան ու տեղափոխել բաժին: