Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացումը. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը:
The post Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացումը. Մհեր Գրիգորյան appeared first on ԳԱԼԱ.