Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Կանգնած ենք Հայաստանի կողքին․ Սիրիայի նախագահ

0

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ, և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես […]

The post Կանգնած ենք Հայաստանի կողքին․ Սիրիայի նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ, և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

«Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում: «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:

Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:

Նշվում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:

The post Կանգնած ենք Հայաստանի կողքին․ Սիրիայի նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Память Виктора Цоя почтили в Пскове в день его рождения




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России