Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։