Լոս Անջելեսի ամենամեծ համերգասրահում կայացավ Ձախ Հարութի «Լեգենդը» խորագրով մենահամերգը
50 տարի աշխարհի մեծ բեմերում ներկայացնելով Հայաստանն ու հայերին հայկական երգարվեստի լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հոկտեմբերի 1-ին մեծ մենահամերգով կրկին հանդես եկավ Լոս Անջելեսի ամենամեծ՝ նախկինում Մայքրոսոֆթ, այժմ՝ Փիքոք համերգասրահում։ «Լեգենդը» խորագրով բացառիկ մենահամերգին արտիստը ներկայացրեց հին ու նոր երգեր, յուրաքանչյուր կատարումից առաջ հանդիսականին պատմելով երգի հետ կապված պատմություններ ու կարևոր դրվագներ՝ իր