Արաբկիր վարչական շրջանում ապօրինի, ինքնակամ շինարարության դեմ պայքարը, քաղաքաշինական խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Արամ Ազատյան
Արաբկիր վարչական շրջանում ապօրինի, ինքնակամ շինարարության դեմ պայքարը, քաղաքաշինական խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
«Այսօր ևս, քաղաքացիների ընդունելության ժամին, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հետ միասին վստահեցրել ենք, որ մենք միշտ մեր բնակիչների կողքին ենք և աջակցել ու օգնելու ենք նրանց բոլոր հնարավոր դեպքերում:
Այդուհանդերձ, հարցեր կան, որ ենթակա են կարգավորման բացառապես դատական կարգով:
Բնակիչների ընդունելությանը լուծում ենք տվել կոմունալ, սոցիալական բնագավառներին վերաբերող խնդիրներին նույնպես:
Հիշեցնեմ, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում ենք յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14.00-ից սկսած:
Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարել 011518213 հեռախոսահամարին», - գրել է նա: