Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել հայկական թաղամասում լարվածության կապակցությամբ
Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն արձագանքել է Երուսաղեմի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը:
«Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։
Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- նշված է գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։
Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։
Երուսաղեմի «Կովերի պարտեզում» իրավիճակը թեժացել է. կողմերին հաջողվել է համաձայնության գալ
Բուն տարածքը, ինչպես նաև այնտեղ գտնվող գիմնազիան և սեմինարիան մեկ ամբողջություն են։
Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։